• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ադրբեջան-Թուրքիա տանդեմի վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է․ Սաղաթելյան




Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական եւ կարեւոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության եւ ինքնության հարցն է։ Այս մասին այսօր՝ դեկտտեմբերի 14-ին, «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հարցերին, փորձել իրապես գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային եւ զգայական մասը։

«Նախեւառաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թվականի պատերազմից հետո։ 2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հացրեց Արցախին եւ Հայաստանին, այլեւ խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել․ Արցախի օկուպացիայով Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլեւ մեկնարկեց ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ», - շեշտեց Սաղաթելյանը։

Պատգամավորի խոսքով՝ Արցախը այս շղթայի առաջին օղակն էր։

«Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանում։ Դրա  վկայությունն էր նաեւ վերջին զարգացումները։

Սիրելի հայրենակիցներ, մենք ի վերջո պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։ 
Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, դենացիոնալիզացիան։

Դատենք փաստերով՝ պատերազմի արդյունքները անդրադարձան նաեւ տասնամյակներ տեւած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի եւ նրանց տարածաշրջանում դերակատարության վրա։

Բավական արագ, առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությամբ եւ թույլտվությամբ, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ըստ էության, փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՜ Թուրքիայի, թե՜ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջեւ», - ասաց նա։ 

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել․ ահազանգ


    Գնացիր ՌԴ Պուտինին շշպռելո՞ւ, սրտիդ ուզածն ասելո՞ւ, թե խնդիրները լուծելու, երկրիդ շա՛հն առաջ տանեիր


    Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու


    Միրզոյանը մեկնում է Բրյուսել՝ Կալասի հետ հանդիպման


    26-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու կրպակին․ կան վիրավորներ


    ԱՄՆ զինված ուժերի ռազմական նավերը պատրաստ են Իրանի շրջափակումն իրականացնել


    Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին


    Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել


    Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ


    Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]