Foto

Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել․ ահազանգ

Առողջական ծանր վիճակում գտնվող կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել։ Հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ 18-ամյա դպրոցական, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա։

Դավիթի մայրը այս ընթացքում չի կարողացել որդուն տեսակցել:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից։