Foto

Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին

Թուրքիան կարևորում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից բանակցությունները շարունակելը և նպաստում է երկու երկրների միջև հետագա շփումների կազմակերպմանը,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անկարայում լրագրողներին ասել է Թուրքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության բանակցությունները պետք է շարունակվեն։ Սա պահանջում է պահպանել հրադադարը։ Նման լուրջ հարցի շուրջ մեկ փուլից հետո արդյունք ակնկալելը պարզապես անիրատեսական է։ Իր հերթին, Թուրքիան կշարունակի նպաստել այս բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերի կազմակերպմանը», – հայտարարել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները ներառում են բազմաթիվ բարդ հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, միջուկային ծրագիրը, միջուկային զենքը և մարդկային զոհերը։