Foto

Գնացիր ՌԴ Պուտինին շշպռելո՞ւ, սրտիդ ուզածն ասելո՞ւ, թե խնդիրները լուծելու, երկրիդ շա՛հն առաջ տանեիր


Ընտրություններում մեկ ընդդիմադիր ուժ չի կարող Փաշինյանին հաղթել, բայց հավաքական ընդդիմությունը կարող է նրան ուղարկել տուն, հույս ունեմ, որ բանականությունը կհաղթի ամբիցիաներին ու հույզերին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր դաշինքներով, այլապես կարող է Փաշինյանի օգտին լինի, ձայները փոշիանան։ Կարծում եմ, ընդդիմադիրների խոսույթը կվերանայվի՝ ընտրության արդյունքներից ելնելով, ռացիոնալ մտածողությունը կհաղթահարի»,- մեկնաբանեց պատգամավորը։
Խոսելով Փաշինյանի՝ ՌԴ այցից՝ Խաչատրյանը նշեց, որ եթե երկրի շահը պահանջում է ապահովել էժան վառելիքի մուտք, ապրանքների արտահանում, ուրեմն պետք է աշխատես այդ ուղղությամբ։

«Գնացիր ՌԴ հարց լուծելո՞ւ, թե շշպռելու, ի՞նչ կար հավաքած սրտումդ ասելու, արդեն տեսնում ենք, որ խնդիրներ կան կոնյակի, ծաղիկների արտահանման մասով»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։