Foto

ԱՄՆ զինված ուժերի ռազմական նավերը պատրաստ են Իրանի շրջափակումն իրականացնել

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի ռազմական նավերը պատրաստ են Իրանի շրջափակումն իրականացնելու համար։

Այդ նավերի թվում են ավիակիր, կառավարվող հրթիռներով մի քանի ականակիր, դեսանտային նավ և այլ ռազմական նավեր։

Այս նավերը կարող են գործարկել ուղղաթիռներ՝ դեսանտային գործողությունների համար, իսկ որոշները նաև ունակ են ուղղորդել և պահել առևտրային նավերը նշանակված գոտիներում։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը արդեն զգուշացում է արել նավերի սեփականատերերին․ «Շրջափակումը կիրառվում է անաչառ կերպով բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ և ափամերձ գոտիներ կամ դուրս են գալիս․ սա վերաբերում է Պարսից ծոցի և Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստներին»։