Foto

Հովիկ Աղազարյանի ճակատագիրը մնում է անորոշ. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Այսպիսով, ինչպես ԱԺ «Հայաստան» խմբակցության երդվյալ անդամ Գեղամ Նզարյանը, այնպես էլ քպ խմբակցության առավել նվիրյալ անդամ Հովիկ Աղազարյանը հեռացվեցին իրենց հարազատ խմբակցություններից։ Եթե Գեղամ Նազարյանի պարագայում ամեն ինչ պարզ է՝ վերադարձ սիրելի «Հայկական ժամանակ», այսօր՝ քպ, ապա Հովիկ Աղազարյանի ճակատագիրը մնում է անորոշ։ Դժվար թե ՀՅԴ-ն նորից իր շարքերն ընդունի «անառակ որդուն», իսկ այ քպ-ի պարագլուխ գարշապետը նրան հանգիստ չի թողնի՝ ընդհուպ կալանավորումը։