Foto

Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk

Հալեպում տեղի ունեցած զազրելի հանցագործության հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Խոսքը վերաբերում է հալեպահայ ուսուցչուհի և նվիրված մայր Մարալ Խշուաճյանի սպանությանը, որը տեղի էր ունեցել Շեյխ Թահա շրջանում գտնվող հանգուցյալի բնակարանում։

«Արևելք»-ի Հալեպի աղբյուրի համաձայն՝ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ։

Մեղադրյալը եղել է ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը՝ Գրիգոր Խշուաճյանը, տարբեր առիթներով մեծ աջակցություն էր ցուցաբերել նրան։

Ներկայումս շարունակվում է նախաքննությունը, և այս ծանր սպանության գործը հանձնված է իրավապահ մարմիններին՝ գտնվելով նրանց ուշադրության կենտրոնում։