Foto

«Թալիբան»-ը դադարեցնում է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները

«Թալիբան»-ը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով:

Ռազմական գործողության կասեցման ժամկետները մամուլի քարտուղարը չի հստակեցրել։ Ավելի վաղ ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտնել էր պակիստանյան կողմը: