Անցած գիշեր Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը։ Հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը․
«Նրանք զայրացած և հիասթափված են Իրանի ժողովրդից և, հարձակվելով ենթակառուցվածքների վրա, փորձում են թաքցնել իրենց պարտությունները մարտի դաշտում: Իհարկե, դա նրանց համար հավասար է ինքնասպանության։
Ուժի մեջ է մտնում ակն ընդ ական սկզբունքը, և սկսվել է առճակատման նոր մակարդակ»,- նշել է նա։









