Foto

Նիկոլը կրկին պատերազմ է հրահրում


«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա». հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ Ադրբեջանը: Ալիևը բոլորովին այլ բան է ասոււմ. ՀՀ սահմանադրությունն իր մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում, Հայաստանը պետք է բանակցի «Արևմտյան Ադրբեջանական համայնքի հետ»՝ Հայաստան վերադառձնելու նպատակով, Հայաստանը պետք է իր բանակը կրճատի, եթե Հայաստանը Սյունիքով միջանցք չտրամադրի, ապա դա Ադրբեջանը կանի զենքի ուժով և այլն:
Հիմա. Նիկոլն այդքան վստա՞հ է, որ իր խոսքերը բավական են, որպեսզի Հայաստանն առաջիկա 100 տարում (իր նծաշ ժամանակն է) ապահովի իր անվտանգ գոյությունը: Իսկ ո՞ր Հայաստանի մասին է խոսքը՝ Ալիևի քարտեզո՞վ Հայաստանի:
Այստեղ մի քիչ բացենք թեման:
Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ թեզեր է առաջադրում, որոնք Ադրբեջանին հիմք են տալիս հաստատապես պնդել, որ հենց այդպիսին՝ թուլացած, զիջող, մեղավոր, պետք է լինի Հայաստանն ու հայ ժողովուրդը: Այդ պատկերացումներից մեկ քայլ այս կամ այն կողմ՝ կարող է որակվել որպես ռևանշիզմ ու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի արդարացում դառնալ: Ի դեպ, նույն սցենարը Սիրիայում Էրդողանը կիրառեց:
Դա ձեռնտու է բացառապես Փաշինյանի իշխանությանը, նրա համար միևնույն է, թե ինչ սահմաններ կունենա Հայաստանը, քանի՞ մարդ կապրի այդ սահմաններում, ովքե՞ր կլինեն այդ մարդիկ՝ ադրբեջանցի՞, արմատական իսլամիստական խմբավորումնե՞ր, թե՞ հայեր: Կարևորը՝ ինքը մնա իշխանության:
Ի դեպ, դրանով Փաշինյանը նաև իր արևմտյան հովանավորների պատվերն է կատարում՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմաճակատ բացել: Արդեն հայտարարել է, որ Հայաստանն (այսինքն ինքը) իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան