Foto

Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի հասցեին հնչած Թրամփի սպառնալիքները

Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում իմունիտետ է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի սպառնալիքները նոր սահմանափակող միջոցառումներ մտցնելու վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բավականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների ներքո։ Մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո։ Հետևաբար, իհարկե, մենք արդեն որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել այս առումով», - ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կրճատում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատելու համար տրված ժամանակը մինչև 10 օր։ Նա նաև սպառնացել է սահմանել մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ։