Foto

ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Սիմոնյանը։