Foto

Կայունությունը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովասում եւ Միջերկրածովում մեր գլխավոր նպատակն է. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ հայտնել է, որ սպառազինումը Մերձավոր Արեւելքում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում է, եւ նախազգուշացրել է, որ դա կարող է աշխարհը կանգնեցնել «անդունդի, միջուկային պատերազի վտանգի եզրին», փոխանցել է «Անադոլուն»։

«Գլոբալ համակարգը բախվում է երկու սովորական պատերազմի միաժամանակ, եւ դրանք բոլորն ունեն գլոբալ հետեւանքներ։ Կայունությունը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովասում եւ Միջերկրածովում, ինչպես նաեւ Սեւ ծովում մեր գլխավոր նպատակն է»,- ասել է նա Ստամբուլում, «TRT World Forum 2024» միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը, որը կոչված է «աջակցելու միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը»,  չի կարողացել կատարել այս առաքելությունը։

«Ոչ մի կարգ չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ արդարության վրա»,- ավելացրել է Ֆիդանը։