արմիր ծովում՝ Եգիպտոսի Մարսա Ալամ ափերի մոտ, ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել է։ Մի քանիսի ուղևորի ողջ են գտել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնել է Կարմիր ծովի նահանգային վարչակազմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վարչակազմի տվյալներով՝ տեղական ժամանակով՝ առավոտյան ժամը 05:30-ին (Երևանի ժամանակով՝ 07Э:30-ին) հաղորդում է ստացվել Մարսա Ալամից հյուսիս գտնվող Sea Story զբոսաշրջային զբոսանավի խորտակման մասին։ Հաղորդվում է, որ նավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ տարբեր երկրներից և անձնակազմի 14 անդամ։
«Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին հայտարարել է զբոսաշրջային զբոսանավի խորտակումից փրկվածների հայտնաբերման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշ ողջ մնացածներ հայտնաբերվել են։ Որոնումները շարունակվում են։
Աղբյուրը ՝ Lurer.com