Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, իտալական «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ռաֆայելա Պիմենտան վերջերս հանդիպում է անցկացրել Բերգամոյի ակումբի հետ։
Ըստ աղբյուրի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերը քիչ հավանական է։ «Ատալանտան» նախատեսում է հետևել կիսապաշտպանի ելույթներին 2024/2025 մրցաշրջանում և տրանսֆերի վերաբերյալ հետագա որոշում կկայացնի ամռանը:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը 16 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
Աղբյուր ArmSport.am