Ղարիբաշվիլու պատասխանը կամ ինչպե՞ս է խաբում Նիկոլ Փաշինյանը
2024 թ. գարնանը, երբ Վրաստանում ծայրահեղ լարված իրավիճակ էր, և Արևմուտքը ուղղակի պատերազմ էր հայտարարաել իշխանություններին՝ գործակալական ցանցի դեմ ուղղված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման օրերին, նախկին վարչապետ, ներկայումս «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին շախմատային ջախջախիչ քայլ կատարեց:
Ի պատասխան Արևմուտքի շանտաժների, թե դրանով Վրաստանը փակում է ԵՄ-ին անդամակցելու դռները, Ղարիբաշվիլին հայտարարեց հետևյալը.
«….Իշխող կուսակցությունը կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե ԵՄ-ն դա պայման դնի միությանը միանալու համար։ Այսօր Եվրամիությունը պատրաստ չէ ընդլայնման.... Պարզ ասած՝ եթե մեզ ասեն, որ վաղը մենք կդառնանք ԵՄ անդամ, մենք կարող ենք վերացնել օրենքը»:
Թարգմանենք Ղարիբաշվիլու ասածը. ԵՄ-ի՛ տղերք, կարծում եք՝ մենք չգիտե՞նք, թե իրականում ձեր ուզածն ինչ է: Ի՞նչ ԵՄ-ի անդամակցություն, ի՞նչ օրենքի չեղարկում, ի՞նչ եք եկել կապիկություններ անում:
Նիկոլ Փաշինյան, եթե դու հայ ժողովրդին երաշխավորես, որ Ադրբեջանը հետ կգնա քո նշած Սովետական Հայաստանի սահմաններ, կդադարի ՀՀ-ն համարել Արևմտյան Ադրբեջան, սովորական / նորմալ հարևանություն կանի, Թուրքիան կապաշրջափակի ՀՀ-ն ու այլևս չի վարի թշնամական քաղաքականություն, ավելին, կերաշխավորես, որ մեր բեռնատարներն առանց վախենալու կանցնեն Ադրբեջանով և այլն, ապա նոր էդ ժամանակ կարող ես ասել՝ ժողովու՛րդ ջան, վաղվանից ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ, բայց նաև ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ Արևմտյան Հայաստանի, Արցախի, Արարատի մասին, եկեք Հռչակագիրն էլ փոխենք, ոչինչ, դրա փոխարեն մարդիկ էսքան բան են անում:
Բայց դու էդ երաշխիքները ոչ միայն չե՛ս տալիս, այլևս հենց դու՛ ես ասում, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը, օրինակ, Կիրանցի կեսը հանձնելուց մի ամիս անց չի հարձակվի:
Հետևաբար, ինչպես Ղարիբաշվիլին էր դիպուկ ասել՝ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը խնդրո առարկա օրինագծով պայմանավորելը կեղծ կատեգորիա է, նույնպես մենք իրավուն ունենք ասելու.
հարևանություն անելը («խաղաղության օրակարգը») Հռչակագրով, Արևմտյան Հայաստանով, Արարատով ու Արցախով պայմանավորելը ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է, իսկ դու ստորաբար խաբում ես հայ ժողովրդին: