Foto

Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք Աղազարյանը հայտնել է մանդատից հրաժարվելու մասին՝ Հարությունյանն ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Աղազարյանն ավելի վաղ ասել էր, որ այսօր ժամը 18։00-ին կհայտնի մանդատը դնելու –չդնելու իր որոշման մասին։