Foto

ՀՀ-ն իր քաղաքացիներին միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատությունում. Սահակյան

Հայաստանյան մարդու իրավունքների խնդիրներին զուգահեռ խախտվում են հայերի իրավունքները նաև օտարերկրյա տարածքներում, «Հայաստանի ձայնը, դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը» խորհրդաժողովին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

«Բաքվում գտնվող բոլոր հայերի կյանքին և անձեռնմխելիությանը սպառնացող վտանգները շարունակական են։ 19 հայերն այնտեղ գտնվում են լիարժեք մեկուսի, անպաշտպան վիճակում։ ՀՀ-ն իր քաղաքացիներին, ըստ էության, միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատությունում»,-ասաց Սահակյանը։