Foto

Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում Սլովակիայի չեմպիոն է դարձել

eՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի չեմպիոն «Սլովան» ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բրատիսլավայի «Սլովան»-ը 8-րդ  անգամ անընդմեջ նվաճել է Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը։

Սլովակիայի ներքին առաջնության 8-րդ տուրում «Սլովան»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Դանայսկա Ստրեդա»-ին։ Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։