Foto

Կանադայում ինուիտներին կվճարեն 32 մլն դոլարի փոխհատուցում լծկան շների սպանության համար

Կանադայի իշխանությունները ինուիտներին, որոնք ապրում են Քվեբեկում, կվճարեն 45 մլն կանադական դոլար (32 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում 1950 եւ 1960-ական թթ. լծկան շների սպանության համար։ Այս մասին կիրակի  տեղեկացրել է Global News հեռուստաալիքը։

Իշխանությունները նաեւ ներողություն են խնդրել նրանցից այդ տարիների իրադարձությունների համար։ Հեռուստաալիքը նշել է, որ Քվեբեկի իրավապահ մարմինների աշխատակիցները սպանել են ավելի քան 1000 լծկան շներ, որոնք կարեւոր նշանակություն ունեին ինուիտների նորմալ կյանքի համար, դրանք օգտագործվում էին որսի եւ տեղաշարժվելու նպատակներով։ Նշվել է, որ ոստիկաններն այն ժամանակ սպանել են չկապված բոլոր շներին, քանի որ այդ շրջանում, մասնավորապես, դպրոցներ էին կառուցվում կանադական հյուսիսի բնիկների համար։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը հետեւողականորեն հանդես է գալիս եվրոպացի գաղութարարների սերունդների եւ բնիկների հաշտեցման դիրքերից։ 2017թ. նա պաշտոնապես ներողություն է խնդրել բնիկներից ,որոնք տուժել են այսպես կոչված ռեզիդենտական դպրոցներում ուսանելու ժամանակ, որոնցում բռնի տեղավորում էին հնդկացիների երեխաներին։ Իշխանությունները նաեւ համաձայնել են վճարել 800 մլն կանադական դոլար (638 մլն ԱՄՆ դոլար) տուժածներին։ Մի քանի տարի առաջ սկսվել են փոխհատուցումների վճարումները բնիկ ժողովուրդների հողերի էքսպրոպրիացիայի համար։