Foto

Ալեն Սիմոնյանը ու Հովիկ Աղազարյանը կհանդիպեն հայտարարությունից առաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստացել է նոյեմբերի 25-ին՝ երկուշաբթի երեկոյան՝ 18։00-ին պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մանդատից հրաժարվելու առաջարկին։

Ուրբաթ օրը Հանրայինին տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը բացահայտեց, որ իշխանական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին ինքն է «խնդրել» վայր դնել պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։

Խորհրդարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Աղազարյանին օրեր առաջ հանդիպման է հրավիրել, այն նշանակված է այսօր՝ 16։00-ին, ԱԺ նախագահը վերջին օրերին գործուղումների մեջ է եւ ներկա չի եղել նաեւ վարչության հայտնի նիստին, որի ընթացքում վճռվել է Աղազարյանի ճակատագիրը եւ ՔՊ էլիտա կոչվածը միաձայն կողմ է եղել մանդատից հրաժարվելուն։

Աղազարյանը հավանաբար որոշել է ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո հանրայնացնել իր որոշումը։