Foto

Շոլցը մերժել է Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է,  որ սխալ է համարում Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ  տրամադրելը, ինքը մտադիր չէ մատակարարել դրանք։

«Ես վաղուց եմ որոշել, որ թևավոր հրթիռների տրամադրումը, իմ տեսանկյունից, սխալ է՝ բազմաթիվ  պատճառներով, մասնավորապես ՝ այն,  որ  դրանք ունակ են խոցել երկրի   տարածքի խորքերը, իսկ այդ դեպքում այլ ելք չի մնա, քան վերահսկել թիրախների ընտրությունը, դա էլ իր հերթին կնշանակի  անմիջական մասնակցություն հակամարտությանը, ինչը ես ճիշտ չեմ համարում։ Ուստի ես հստակ հայտարարում եմ, որ իմ որոշումն անփոփոխ է՝  այս թևավոր հրթիռները չեն մատակարարվի»,- Շոլցի խոսքերն է մեջբերել Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Taurus թևավոր հրթիռների թռիչքի հեռահարությունը մոտ 500 կմ է, Շոլցը մինչ այս էլ  մերժել է Ուկրաինային տալ այդպիսի հրթիռներ՝  նշելով, որ նման համակարգերի մատակարարումը կհանգեցնի էսկալացիայի։ Ուկրաինան իր հերթին վաղուց ակնկալում է Գերմանիայից ստանալ Taurus թևավոր հրթիռներ։