Foto

ՔՊ-ական պատգամավորը քաղաքապետարանից բնակարան է ձեռք բերել շուկայականից էժան գնով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երեւանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։

Այսպիսով՝ նորանոր նվաճումներ է արձանագրում «Թավշյա հեղափոխությունը». ցավոք՝ միայն հեղափոխականների համար։

ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երեւանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։

Մի քանի ամիս անց, արդեն որպես ԱԺ պատգամավոր Եղիազարյանը ձեռք է բերել Երեւանում բնակարան 1/4 համամասնությամբ, 36 միլիոն դրամ արժեքով՝ ենթադրենք 9 միլիոն դրամ մեկ անձի հաշվով։

Ուշագրավը այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը` ըստ էության վաճառողը, Երեւանի քաղաքապետարանն է։ Այսինքն՝ պատգամավորը քաղաքապետարանից բնակարան է ձեռք բերել շուկայականից էժան գնով:

Երբվանից է քաղաքապետարանը բնակարաններ վաճառում ՔՊ-ականներին` հայտնի չէ, բայց հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որ այս հարցը ճշտի ու հետեւություններ անի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում