Foto

Ղազարյանը ձեռնատու չէր, որովհետև ընկե՞րն էր

Արսեն Բաբայանը գրել է.

Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ ՆԳՆ ներկայացնելու նոր նախարարին և հրաժեշտ տալու նախկինին։ Տեսագրությունը դիտեցի․ Փաշինյանը շատ մեծ շնորհակալություն հայտնեց Վահե Ղազարյանին ընդգծելով, որ Ղազարյանը թե որպես ոստիկանապետ, թե որպես ՆԳ նախարար, աշխատել է շատ արդյունավետ, իր շնորհիվ նախարարությունը գրանցել է շատ հաջողություններ։ Հետո հիշեց, որ ինքն ու Վահեն մանկության ընկերներ են և դա ունի դրական և #բացասական կողմեր։
Հետո ելույթ է ունենում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը և կրկին մեծ շնորհակալություն է հայտնում Վահե Ղազարյանին, նշելով, որ նրա դերը նախարարության որդեգրած ուղղու և հասած հաջողություններում մեծ է։ Ավելին, Արփինեն նույնիսկ խոստանում է, որ շարունակելու է Վահե Ղազարյանի ջանքերը, որպեսզի նույն Վահեի հետ գրանցած մեծ հաջողություններն էլ ավելի մեծացնի։
Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից։
Հ․Գ․ Վերլուծելով նշածս տեսանյութում հնչած մտքերի բովանդակությունը կարող ենք ընդգծել միայն մեկ բացասական իրողություն, որը հենց Նիկոլն է նշել․ ինքն ու Վահեն մանկության ընկերներ են։