Foto

Ռուսաստանը ռեկորդային ծավալի գազ է մատակարարել Իսպանիա

Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին ամսվա ընթացքում Ռուսաստանը Իսպանիա է մատակարարել ռեկորդային ծավալի գազ․ գրում է El País-ը։ Ներմուծման ծավալները գրեթե կրկնապատկվել են փետրվարի համեմատ՝ հասնելով մոտավորապես 10,000 ԳՎտ/ժ-ի մեկ ամսվա համար:

Չնայած պատժամիջոցներին՝ Եվրամիությունը շարունակում է թույլատրել ռուսական գազի ներմուծումը։ Սահմանափակումները կարող են ուժի մեջ մնալ մինչև 2027 թվականը: