Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։
Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ։
Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները։
Վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ ակնհայտ է մի բան, Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը կամ պատերազմն ինքն առնվազն անարդյունավետ, եթե չասենք, խիստ ռիսկային միջոց է, ուստի պետք է փնտրել գոնե միջանկյալ դիվանագիտական լուծումներ, իսկ դրանց հասնելն ավելի դժվար է լինելու, քան մինչև 40-օրյա պատերազմը»։









