ՀՀԿ ԵԿ նախագաահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Կարևոր է փաստել մի քանի բան.
Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին սեփական հրամանները կատարելու, գործ անելու և, առհասարակ, նիկոլական կանոններով խաղ խաղալու արդյունքում «փուռը» տվեց։
Սա առաջին նախադեպը չէ, և ուրեմն՝ հետագայում բոլոր նշանակվածները պետք է իմանան, որ Ղազարյան-Քյարամյան և այլ «հեռացվածների» ճակատագրին երանությամբ կվերաբերեն՝ հասկանալով, որ եթե այդ ժամանակ Նիկոլը որոշի իրենց «փուռը» տալ, ապա նրանք կարող են նստել Նիկոլի իշխանության օրոք և հաջորդ իշխանության ժամանակ շարունակել իրենց բանտարկությունը՝ Նիկոլի համար ապօրինություններ ապահովող գործիք լինելու պատճառով։
Պետք է արձանագրել , որ այո, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է «я не в чем не виноват, он сам пришел» օպերացիան, որպեսզի կարողանա ասել, թե ինքը մեղավոր չէ, և մեղավոր են Վահեն, Արգիշտը, Պողոսը ու Պետրոսը։
Սա ցույց է տալիս իշխանության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական Վաթերլոոն կամ այն ,որ այդ Վաթերլոն սարերի հետևում չէ: Երբ չունես վստահություն միջազգային դաշտում, չունես վստահություն ներքաղաքական դաշտում, չունես վստահություն ժողովրդի շրջանում և արդեն չունես վստահություն քո սեփական թիմում, դա լավագույն դեպքում կարելի է կոչել «Վաթերլոո»: