Foto

Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր դիտարկումներն է ներկայացրել, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնյաներին հեռացնելով աշխատանքից։

«Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա:

Կհասնի՞ արդյունքի.

Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար, թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է:

Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին.

Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:

Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու.

Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:

Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը.

Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»,- Facebook-ում գրել է Քոչարյանը։