Նիկոլ Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը։ Ինքը սովոր է դրան։ Թերթոնը միշտ գիշերն է տարել տպարան։ Բանսարկություններն արվել են մթության քողի տակ ու տնեցիներով։ Հետո առավոտյան այդ մասին տեղեկացվել է հանրությունը։
Հիմա նույն բանը պետության մակարդակով է արվում։ Գիշերային որոշում էր 2022թ․ հոկտեմբեերի 6–ին Պրահայում Արցախը հանձնելը։ Գիշերային որոշում էր Հայաստանի մյուս տարածքները հանձնելը (կրակոցով, թե առանց դրա)։
Համեմատելու բան չէ, բայց գիշերային որոշմամբ է նաև կադրային տերևաթափ արվել իշխանությունը, այդ թվում՝ դատական ոլորտը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է դատական համակարգի «անկախ» լինելը։
Գիշերային այս որոշումների գործելաոճը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը
– ՀՀ–ի լուծարային հանձնաժողովի նախագահն է,
– գործում է բացառապես սեփական շահերով,
– լիկվիդացիոն գներով վաճառքի է հանել Հայաստանի տարածքները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ,
– առաջնորդվում է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ,
– չի վստահում որևէ մեկի, բացի իր տնեցիներից (Աննա Հակոբյանը ստվերային կարդինալուհու և դրամապահի ֆունկցիան է կատարում այնպես, ինչպես թերթոնում),
– փորձում է թաքցնել մատնահետքերը։
Վաղը կարող է պարզվել, որ ինքը գիշերային որոշում է կայացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին։ Ամեն ինչ դրան է գնում։
Սա նշանակում է, որ Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր։