Foto

Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ, եթե բողոքողները հեռանան խորհրդարանի շենքից

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, եթե բողոքողները հեռանան խորհրդարանի շենքից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Երբ նրանք հեռանան շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, եւ նոր ընտրություններում կտեսնենք, թե որքան աջակցություն կստանան նրանք»,- ասել է նա ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Թամիշ գյուղում։

Աբխազիայի ղեկավարը պահանջել է ցուցարարներից ազատել կառավարական շենքերի համալիրը, եւ այդ ժամանակ նա պատրաստ կլինի նոր ընտրություններ նշանակելուն։ Իր հրաժարականի դեպքում երկիրը կկառավարի փոխնախագահը, ավելացրել է Բժանիան։

Նա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու պատրաստակամություն է հայտնել։

Երեկ առավոտվանից մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ ընդդիմության կոչով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման հարցը։ Բայց պատգամավորների որոշմամբ նիստը չեղարկվել է։

Ընդդիմությունը պահանջել է Բժանիայի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրություններ։ Նա երեկ  հրաժարվել է՝ հայտնելով, որ կշարունակի իր աշխատանքը։