Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին մեկնեց Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում կմրցի Լատվիայի թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով):
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) «Սկոնտո» սատդիոնում: