Foto

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցակետում ծառայության անցնելու համար

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

Տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով: