Ընդհանրապես, որպես մի մարդ, ով բանակի
սրբագործման հայեցակարգի կրողն է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ
եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը։ Այս մասին այսօր՝ Ազգային
ժողովում, Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանկներում
իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով,
պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև
այդ սրբագործումը մեզ կուրացնում է, և մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու մեր անելիքը
և բանակի անկումը՝ այն անկումը, որն ունեցել ենք երկար տարիներ։ Մեր բոլոր չարած գործերը
լցնում ենք բանակի գլխին․ ինչ չենք արել՝ բանակը կլուծի՝ «Մեր զինվորը, իրա ցավը տանեմ,
կուչ եկած, սառած կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը բանն ա, գիտե՞ք՝ ում սերունդն
ա՝ Տիգրան Մեծի սերունդն ա, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»»,- հայտարարեց
նա։
Փաստորեն բանակը չսրբացնե՞նք, չկատարելացնե՞նք, որ իրական Հայաստան ունենանք ու
բանակի խնդիրները տեսնենք։ Ախր բանակի խնդիրների մասին խոսելը, դրանք բարձրաձայնելը
և կարգավորել չի խանգարում հատուկ հոգատարություն և հատուկ վեաբերմունք ունենալ նրա
հանդեպ։ ՀՀ ցանկացած գիտակից քաղաքացու համար առնվազն վիրավորական է այն միտքը, որ
բանակը պարզապես իր գործն անող կառույց է և հարգանքի է արժանի ու վերջ։ Այնպես ինչպես
ՏՏ ոլորտը, նախարարություններն ու ուսամնական խմբակները։ Չ՞է որ նրանց և ցանկացած աշխատանք
արժանի է հարգանքի։ Փաշինյանի այս արտահատությունը գուցե բանակի հանդեպ այնքան ստորացուցիչ
չլիներ, եթե չլիներ ամիսներ առաջ նրա հնչեցրած մյուս միտքը, որ ՀՀ հերոսը դա հարկատուն
է։
Հարկատուն ունի պարտավորություն հարկ վճարելու, չվճարելու դեպքում օրենքով սահմանված
է պատիժ, ընդհուպ միչև ազատազրկում։ Եթե սա չլիներ հարկ վճարողների 2-3 տոկսն էլ այդ
պարտավորությունը չէր կատարի։ Եվ պարտավորություններն այս կամ այն կերպ վճարողներին
անվանաել հերոս, առնվազն տեղին չէ։
Եթե համեմատության մեջ դնենք և փոձենք հասկանալ թե ինչո՞ւ է բանակի զինծառայողը
հերոսացվում, այո՛, սրբացվում, ապա կհասկանանք պարդոքսը։
Հարկատուն և զինվորն ունեն պարտավորություններ,
այո՛ դրանք սահմանված են օրենքով։ Եթե հարկատուն
հարկ չի վճարում՝ դրանից ՀՀ տարածքային ամբողջականությունը չի խարխլվում, որևէ մեկի
կյանքի ֆիզիկական գոյությունը չի տուժում։ Հարկը չվճարեց, ավելի շատ տուգանք է սահմանվում,
գույքն է բռանգանձվում և ֆինասական խնդիրը լուծվում է։ Բացի այդ հարկատուն ունի շահույթ
և մի մասն, ինչպես ամբողջ աշխարհում, տալիս է պետությանը, իր մյուս կարիքների բավարարման
դիմաց։
Զինվորը երկու տարի իր տանից ու ընտանիքից հեռու, առանց վարձատրվելու, առանց շատ
պահանջների բավարարման ցրտին, շոգին, անձրևին և արևին կանգնած է սահմանին՝ թշնամու
ուղիղ թիրախում։ Իր կյանքով պահում է այդ հարկատուների կյանքը։ Եթե զինվորն է թերանում,
ապա այն կայնք ու հայրենիք է արժենում։ Զինվորը գիտի, որ սխալվելու հնարավորություն
չունի։ Եթե զինվորը հրաժավեց իր պատականությունը կատարելուց մեկ ամիս հետո ցանկացած
վճար սահմանամեձ գյուղի բնակչի կյանքը ետ չի բերի։
Երբ հարկատուն հասկանում է, որ կարող է չվճաել այս կամ այն հարկը, հենց այդպես
է անում։ Բայց մի պահ պետք է պատկերացնել, եթե զինվորը կռվի ժամանակ հրաժարվի մարտի
նետվելուց, ինչ կլինի դրա հետևանքը։ Իսկ մարտնչող զինվորը, որը չի վարձատրվում, բավարարվում
է մինիմալով կամ գուցե դրա բացակայությամբ նույնիսկ կռիվ է տալիս այստեղ ուրիշ արժեքներ
են նժարին, որոնք տուգանքներով կամ եկամտի տոկոսներով չեն չափվում։ Այդտեղ հայրենասիրությունն
է, սեր այն մարդկանց նկատմամբ ում պաշտպանելու անհագ ցանկություն կա, արժանապատվություն
է, որ հայի հողի վրա թուրքը ոտք չդնի և այդ պահին այդ զգացումներն ու արժեքներն ավելին
են լինում քան սեփական կյանքը։ Այդ զգացողությունը ՀՀ-ում 18 տարեկան պատանին ունի,
իսկ երկրի իշխանությունը հարկատունի է հերոս անվանում և առաջարկում բանակը չսրբագործել։
Եվ գուցե գիտակցական այդ տարբերությունն է, որ հասարակությունը մի քիչ ավելի լավ է հասկանում, քան իր ընտրած իշխանավորը և դրա համար է հերոսը հայ արժանապատիվ զինվորը, սպան է, որի աշխատավարձը մի քանի անգամ զիջում է նույն հարկատուի եկամտին։ Հենց այստեղ է պարադեքսը՝ հասկացության և արժեհամկարգի մեջ։ Երբեք զինվոր չեղած և սահման չպահած իշխանավորը սա չի կարող հասկանալ և հենց դա է պատճառը, որ դեռ երկար ժամանակ շարունակելու է զարմանալ բանակը սրբագործողների մտածողության վրա։
Թերևս այս արժեքների համեմատություն անգամ, արժեքների կորուս է, որին ՀՀ քաղաքացուն հասցրել է կամ իջեցրել է իր իսկ սխալ ընտրությունը։ Հենց այսպես են պետություններ ու արժեհակարգեր կործանվում։









