Foto

Նյութական և ոչ նյութկան արժեհամակարգի արանքում

«Պետք է ակտիվանա ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթացը։ Եթե մեզ թվում է, թե մենք ամեն օր չունենք այսպիսի կորսվող նյութական արժեքներ, չարաչար սխալվում ենք։ Մեր տատիկների, պապիկների` Աստված բոլորի հոգիները լուսավորի, մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն»,- այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոչ նույթականը վերածել նյութական արժեքի՝ արդեն իսկ արժեհամակարգի փոփոխություն է ենթադրում։ Վարչապետի համար նյութական և ոչ նյութական բոլոր արժեքները և օրինակները միշտ էլ կապ ունեն սննդի և ուտելու հետ։ Ուտելիքի միջոցով նույնիսկ քաղաքացիների մոտ մտածողություն է փորձում փոխել, արտագաղթի խնդիր է լուծում՝ «Այստեղ՝ հաց, այստեղ կաց», իսկ դե ուտելիքի համար վճարողն էլ՝ հարկատուն, թիվ մեկ հերոսն է։ Սա այն դեպքում, երբ հարկ վճարելը պարտավորություն է և ոչ թե հերոսություն։

«Մարզային այցերի ժամանակ հասկացել ենք, որ ոչ նյութական արժեք է նաև մեր խոհանոցը, այդ մասին նաև նշվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Երբ տարբեր գյուղեր գնում ենք, մարդիկ իրենց մշակույթն են ներկայացնում, կենցաղը, երբեմն հյուրասիրություն է լինում, ու այդ ժամանակ մենք տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են։ Երբ մտնում ենք, օրինակ` մի 3 կմ այն կողմ գտնվող ռեստորան, հարցնում ենք` այս ճաշատեսակից ունե՞ք, զարմացած հարցնում են` դա ի՞նչ է: Այս դեպքերից հետո որոշում է կայացվել գրանտային կամ մրցութային ծրագիր իրականացնել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերով և գրանցեն յուրահատուկ ճաշատեսակները։ Դրա նպատակը արխիվացնելը չէ, այլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից համագործակցել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի նրանք իրենց ճաշացանկում ներառեն այդ բաղադրատոմսերը»,- ասել է վարչապետը:

Բնականաբար, առաջին անգամ է, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ներառվում է ՀՀ մարզային ուտելիքների հավաքագրումը և հանրային սննդի օբյեկտների հետ  այդ հարցի քննարկումը։ Իսկապե՞ս, զբոսաշրջիկներին պետք է զարմացնել միայն խոհանոցով, թե կարելի է էական ներդրում անել՝ ոլորտը զարգացնելու համար։ Ցանկացած զբոսաշրջիկի համար պետք է ստեղծել կոմֆորտ պայմաններ՝ առնվազն բարեկարգ ճանապարհներ՝ հիմա նույնիսկ տեղացիներն են խուսափում, օրինակ Սյունիքի մարզ այցելել։ Կապանի դրամատիկական թատրոնը շատ հրաշալի ներկայացումներ ունի, բայց ցանկացած զբոսաշրջիկ կխուսափի նոր ճանապարհով հասնել թատրոն, որտեղ իրապես մշակույթին ծանոթանալու ավելի արիստոկրատ տարբերակ կա, քան խոհանոցն է։ Բայցի այդ դժվար է պատկերացնել, որ մի զբոսաշրջիկ այցելի Սյունիքի, Վայոց ձորի մարզեր՝ անկախ Ջերմուկի գրավչությունից, երբ այս կամ այն երկրների դեսպանությունները պարբերաբար հորդորում են իրենց երկրի քաղաքացիներին, անվտանգության նկատառումներով, չգնալ Սյունիք կամ Վայոց ձոր, Գեղարքունիք և այլն։

Ամենասավորական պայմաններն անգամ չկան՝ Երևանում և հարակից որոշ տարածքներից այն կողմ նույնիսկ որակյալ ինտերնետ ծածկույթ չկա, չկան  տուրիստական քարտեզներ, պատմամշակությաին վայրերում բացակայում են միջազգային լեզուներով գրառումները, տեղադրված QR կոդերի մեծ մասը չի աշխատում։ Եկեղեցիներում զբոսաշրջիկների հարցերին պատասխանող մարդիկ չկան, նույնիսկ անգլերեն լեզվով տված հարցը չեն հասկանում։ Պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շատ վայրերի շրջակայքը վերածված է աղբանոցի։ Պետական մարկարդակով չի կարգավորվում զբոսավարի ծառայությունը, չկա տուրիստական ընկերությունների և մասնագետների լիցենզավորման համակարգ, բավարար տրանսպորտային ցանց։ Հաջողակ տուրիստական վայերն էլ միայն մասնավորի ձեռքում է, որն  այն զարգացնում է որպես բիզնես, հետևում և կարգավորում առկա խնդիրները։ Օրինակ՝  Տաթևի վանական համալիրին՝ իր ճոպանուղիով, Ծաղկաձորը, Հաղարծին վանական համալիրը և այլն։ ՀՀ ցանկացած մարզում սննդի և յուրահատուկ սպասարկման տարբերակներ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գտնել, սակայն ըստ տարբեր սանդղակների՝ տարածաշրջանում ամենաթակն է, և գուցե ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետք էր նախ մյուս հարցերը կարգավորել, ապա նոր ոչ նյութական սնունդը վերածել նյութական արժեքի, որի ձևակերպման մեջ էլի հակասություններն էական են։ Օրինակ մի օր կարելի է ոչ նյութական հայենիքը վերածել նյութականի՝  պետությանը պատկանող և նրա անմիջական պատասխանատվության տակ գտնվող հողերը, որտեղ ամբողջ տարի ձյուն է լինում, վաճառել և ստեղծել նյութական արժեք՝ օրինակ բրնձի դաշտ՝ ցորենը փոխարինելով բրնձով և այլն։ Գուցե այս տրամաբանությամբ է, որ ՀՀ 29 800 քառ․կմ տարածքը վերածվեց 29743 քառ․ կմ-ի։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան