Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) խորհուրդ է տվել այս քաշային կարգում UFC չեմպիոն Իլիյա Տոպուրիային (Իսպանիա) փոխել քաշային կարգը եւ մենամարտել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։
«Տոպուրիան ճիշտ կաներ տեղափոխվեր կիսամիջին քաշային կարգ եւ մեծ գումար վաստակել։ Եթե նա նույնիսկ պարտվի Իսլամ Մախաչեւին, մարդիկ կասեն, որ նա փորձեց պայքարել երրորդ չեմպիոնական գոտու համար։
Բայց եթե Տոպուրիան հաղթի Մախաչեւին, կդառնա MMA-ի լեգենդ՝ նվաճելով երեք գոտի։ Եթե չստացվի, Տոպուրիան կարող է վերադառնալ թեթեւ քաշային կարգ, ես ես նրան կծեծեմ, իսկ հետո UFC ղեկավարությունը նրան դուրս կհրավիրի»,- ասել է Ծառուկյանը յութուբյան The Ariel Helwani Show-ի եթերում։
Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ, կրել երեք պարտություն









