«Ռոսատոմ»-ն այս շաբաթ նախապատրաստում է Իրանի Բուշերի ատոմակայանից անձնակազմի վերջնական տարհանումը. այնտեղ կմնա մոտ հիսուն կամավոր, հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
«Այս շաբաթ նախատեսվում է, որ ավելի քան 200 մարդ կհեռանա ատոմակայանից և կմեկնի Հայաստան… Մենք ամբողջությամբ չենք լքի ատոմակայանը։ Բայց կմնան միայն կամավորները, մասնավորապես՝ մեր անվտանգության ստորաբաժանման տղաները»,- ասել է Լիխաչևը։









