Foto

Փաշինյանը Հայաստանին դատապարտում է պատերազմի և վերջ


Փաշինյանի խմբակցությունն առաջարկում է հայտարարված և մեկնարկած ցանկացած ընտրական գործընթաց սկսել «իրենց զրոյական կետից», եթե դրա ցանկացած փուլում երկրում հայտարարվի ռազմական կամ արտակարգ դրություն: Անկախ նրանից, որ դա հակասահմանադրական է, այն իր էությամբ Նիկոլին ցմահ իշխանություն է ապահովում:

Իսկ ի՞նչ պատահեց, որ Նիկոլը գնում է այդ ծայրահեղ քայլին:

Անցնենք աշխարհի քարտեզով ու կանգ առնենք Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի վրա: Զելենսկին տևական ժամանակ չի գնում հերթական նախագահական ընտրությունների, որովհետև բացի պատերազմի շարունակությունից այլ ճանապարհ չունի՝ իշխանության մնալու: Ակնհայտ է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նրա համար ճակատագրական են լինելու՝ ընհուպ մինչև իր ֆիզիկական գոյությունը: Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրում իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը զզվեցրել է ընտրողներին և նրանք համբերատար սպասել են ընտրությունների օրվան, որպեսզի արտահայտեն այդ զզվանքը և հեռացնեն Սանդուի իշխանությունը: Վրաստանում հակառակ պատկերն է՝ այստեղ էլ ընդդիմությունը չկարողացավ հասնել իշխանության, բայց, քանի որ վայելում է Արևմուտքի հովանավորչությունը, պահանջում է նոր քվեարկություն: Այսինքն՝ բոլոր երեք թվարկածս դեպքերում ընտրական գործընթացների չեն բավարարել Արևմուտքի նպատակներին և պատրաստ են ոտնահարել իրենց իսկ հայտարարած ժողովրդավարության բոլոր արժեքները, միայն թե իրենց մարիոնետներին պահեն կամ բերեն իշխանության:

Հայաստանում էլ նույն իրավիճակն է, բայց մոտեցումն է տարբեր: Եթե Ուկրաինայում պատրազմն արդեն առկա է, ապա  Մոլդովայի ու Վրաստանի դեպքում չկա այն հակառակորդը, որ պատերազմով սպառնա՝ հանուն Արևմոտքի: Դա է պատճառը, որ  Արևմոտքը գործում է իր դեմքով: Իսկ ահա Հայաստանի դեպքում կա Ադրբեջանի գործոնը և Արևմուտքը իշխանության պահպանման պատասխանատվությունն ու գործիքակազմի ընտրությունը թողնում են հենց Փաշինյանի վրա: Այսինքն, ինչպես ուզում է՝ թող պահի իշխանությունը: Դա է պատճառը, որ Փաշինայնը կրակում է իր վերջին փամփուշտը՝ սեփական ժողովրդի նկատմամբ պատերազմի բացահայտ սպառնալիքը:

2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ պատերազմի սպառնալիքն արդեն մի անգամ օգնել է Փաշինյանին, երբ նրա հրաժարականից 2 օր անց ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք ու ստիպեցին քվեարկել իրենց «ուղիղ նշանառության» տակ: Այդ ներխուժումը մինչև հիմա էլ զսպում է ցանկացած արմատական գործողություն, որը կարող է բերել իշխանափոխության: Բայց Փաշինյանը ստիպված է արդեն խաղալ բաց խաղաքարտերով և այլ ելք չունի՝ քան թշնամի ուժի բացահայտ ներգրավմամբ իշխանությունը պահելը: Այս օրենսդրական փոփոխությամբ հայ ժողովուրդը բառացիորեն դատապարտվում է ընտրություն կատարել Փաշինյանի և պատերազմի միջև, այլապես՝ թշնամու ինտերվենցիան անխուսափելի է: Իսկ կա՞ մեկը, ով կասկածում է, որ Փաշինյանը չի «հրավիրի» Ալիևին՝ պատերազմ սկսել Հայաստանի դեմ:

Կա նաև երկրորդ տարբերակը՝ քաղաքացիական պատերազմն ու ներքին բախումները: Այս դեպքում թեև տեսական հնարավորություն կա, որ իշխանափոխություն լինի, բայց դա բերելու է արտաքին ռազմական ինտերվենցիայի՝ արդեն առանց Փաշինյանի «հրավերի»:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան