Ադրբեջանի գլխավոր
դատախազությունն օրերս հայտնեց, որ ավարտվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության
վերաբերյալ քրեական վարույթների նախաքննությունը և նրանց մեղադրանքները լրացվել են։
Մասնավորապես, ապօրինաբար կալանավորված Արցախի ռազաքաղաքական ղեկավարությանը մեղադրում
են նաև Արցախում Ադրբեջանի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար։
Երեկ էլ Ադրբեջանի
գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտնել է իր երկրի կողմից առևանգված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավարների «հանցագործությունների գործով բազմաթիվ տուժածների մասին»։
Պաշտոնյայի խոսքով, «նախաքննությունն ավարտվել է, մեղադրանքները լուրջ են, նյութերն
ուսումնասիրելուց հետո գործը կուղարկվի դատարան»,- պարզաբանել է Ալիևը։ Նա ընդգծել
է, թե մեղադրյալների բոլոր իրավունքներն, իբր, հարգված են, «նրանցից յուրաքանչյուրն
ունի մի քանի փաստաբան, և նրանք բոլոր իրավունքներն ունեն ծանոթանալու գործի նյութերին»։
Նակտենք, որ եթե Ադրբեջանի
գլխավոր դատախազը միայն երեկ է լրագրողների հետ զյուցում խոսել նախաքննության ավարտի
և մեղադրանքի լրացման մասին, ապա նրանց պաշտոնական հաղորդագրությունն արդեն մի քանի
օր է տարածված է։ ՀՀ ոչ մի պետական կառույց չի անդրադարձել այս հանգամանքին, չեն հայտնել,
որ առնվազն Արցախում Ադրբեջանի պատմամշակությանին որևէ հուշարձան չկա, որ որևէ մեկն
էլ կարողանար, այն ոչնչացնել։ Առհասարակ հարց է՝ Ադրբեջանը պատմություն ունի՞ և գոնե
իրենց գործընկերներին չեն հարցրել, թե որո՞նք են
այդ հուշարժանները։ Չէ ո՞ր Ադրբեջանը քրիստոնեական երկիր չէ, որ երկեղեցիներ, խաչքարեր ունենա։ Սա նաև հիանալի առիթ էր առնվազն ամբողջ աշխարհին
նորից հիշեցնելու, որ այս պահին հենց Ադրբեջանն է Արցախում եկեղեցիներ և խաչքարեր ավիրում,
պատմամշակութային արժեքներ ոչնչացնում, դրանցից
որոշները նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակության ժառանգության մաս են կազմում։
Թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունն
այս անգամ էլ լռեց, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի
նախկին խորհրդական Տիրգրան Աբրահամյանը Vesti.am-ի հետ զրույցում բացատրում է․ «Ադրբեջանը Արցախի նախկին ռազմաքաղաքական
ղեկավարության և գերիների թեման մշատպես օգտագործել է սեփական քարոզչության համար։
Պետք է հաշվիառնել, որ գործը քաղաքական է։ Բնականաբար, գոյություն չունի ադրբեջանական
արդարադատություն, և որ պահին ինչ անհրաժեշտ են համարելու, այդպես էլ խոսելու են։ Արցախում
արցախցիները ոչ մի անօրինական գործողություններ չեն արել։ Ադրբեջանն ինքն է էթնիկ զտման
ենթարկել Արցախը՝ ցեղասպանությանը բնորոշ բոլոր գործողություններով։ Ինքն է օկուպանտ
և այդ պիտակը հերքելու համար ամեն ինչ անում է։ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության գործություններին՝
Արցախի, ինչպես նաև նրա նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասով, կարելի է ասել՝
ՀՀ իշխանության մոտեցումները ներդաշնակ են Ադրբեջանի մոտեցումներին։ Որոշ դեպքերում
հայաստանյան իշխանության լռությունն է նպաստավոր դաշտ ստեղծում Ադրբեջանի համար՝ ավելի
ագրեսոր լինելու առումով»։
Հիշեցնենք` պաշտոնական
տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի
ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։
Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն
Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի
Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։









