• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ռուսաստանը պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության և իրավասության սկզբունքներից. Օվերչուկ



ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է երեք պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել այստեղ՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- հայտարարել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերություններում առկա դժվարությունների մասին հարցին պատասխանելիս՝ ՌԴ փոխվարչապետն ընդգծել է «մեդիա միջավայրի» դերը։

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն, որ կա մեդիա միջավայր, և հաճախ այդ մեդիա միջավայր իսկապես բացասական է լինում:

Բայց կա իրական աշխարհ: Այսօր մենք անցանք իրական երկաթգծով և տեսանք կատարվել իրական աշխատանքը: Մենք ապրանքաշրջանառության իրական աճ ունենք, ինչը վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչների համար իրական աշխատանք կա: Եվ մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգում, ինչը հաճախ պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է  ՌԴ փոխվարչապետը:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Փաշինյանը որոշել է վերացնել Հայրենիքը․ Արմեն Աշոտյան


    Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում


    Մենք կվերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր․ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան


    Իրանի ռազմածովային ուժերը Չինաստանի և Ռուսաստանի հետ համատեղ մարտական վարժանքներ կանցկացնեն


    15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է


    Լույսը կյանք է․ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»․ լուսավորեք և՛ ձեր, և՛ ուրիշների ճանապարհը․ Վարդանյան


    ԵՄ-ն ընդլայնել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման տեխնոլոգիաների արտահանման արգելքը Իրան


    ՀԱՊԿ-ը շարունակում է ամրապնդել ռազմաքաղաքական կարևորագույն կառույցի իր դերը


    ԵԱՏՄ. զարգացում էներգետիկայի ոլորտում


    Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]