Foto

ԵԱՏՄ. զարգացում էներգետիկայի ոլորտում

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզիբ Կոժոշևը մասնակցել է 🇮 🇳 հնդկական էներգետիկ շաբաթ – 2026 միջազգային համաժողովին: Իր ելույթում նա պատմել է, թե ինչ աշխատանք է տարվում ԵԱՏՄ-ում յուրաքանչյուր պետության և ընդհանրապես միության էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։ ️ ️ ԵՏՀ ներկայացուցիչն անդրադարձել է նաև ԵԱՏՄ էներգետիկ մոդելի ձևավորման և դրա վերափոխման հարցերին․

«Սա բարդ ռազմավարություն է, որը վերաբերում է արդյունաբերությանը, էկոլոգիային, սոցիալական ոլորտին և գիտությանը։ Մեր առաջնահերթությունը հավասարակշռված էներգետիկ հարթակ ձևավորելն է, որտեղ ավանդական և վերականգնվող աղբյուրները ոչ թե մրցակցում են, այլ լրացնում են միմյանց», – նշել է նա։