ԵՄ-ն ընդլայնել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման համար օգտագործվող բաղադրիչների և տեխնոլոգիաների արտահանման արգելքը Իրան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։
«ԵՄ Խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ-ից Իրան արտահանման, վաճառքի, փոխանցման կամ մատակարարման արգելքը՝ դրանում ներառելով անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման և արտադրության մեջ օգտագործվող լրացուցիչ բաղադրիչներ և տեխնոլոգիաներ»,- ասվում է հայտարարությունում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









