Foto

Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում

Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան 1000 ՄՎտ թողունակությամբ էլեկտրահաղորդման գիծ են կառուցում «Զանգեզուր» անվամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Բաքուն ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրաէներգետիկական համակարգին՝ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք ստեղծելու համար։

Հայաստանից Նախիջևան գծի երկարությունը 44 կմ կլինի։ Գծերի թողունակությունը կկազմի 1000 մեգավատ: