Foto

ՀԱՊԿ-ը շարունակում է ամրապնդել ռազմաքաղաքական կարևորագույն կառույցի իր դերը

Մեր ջանքերի առանցքում ՀԱՊԿ կազմակերպության գլխավոր առաքելության արդյունավետ իրականացումն է, իսկ դա պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության պահպանումն է, ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգ զարգացման և բարգավաճման համար պայմանների ապահովումը: Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքները մենք ունենք։ Ռուսաստանի նախագահությունը նախատեսում է ՀԱՊԿ-ի կայացում՝ որպես անվտանգության և պաշտպանության ոլորտում հրատապ միջազգային խնդիրների լայն քննարկման հարթակ: Եվրասիան այսօր ձևավորվող բազմաբևեռ աշխարհի աշխարհաքաղաքական կենտրոնն է։ Այստեղ տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն են ունենում համաշխարհային քաղաքական և ռազմական իրադրության վրա, այդ թվում ՝ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում։

Մեր հատուկ մտահոգությունն է առաջացնում անկայունության գոտիների մոտեցումն անմիջապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին։ Նման բարդ պայմաններում մենք շարունակում ենք ամրապնդել ռազմաքաղաքական կարևորագույն կառույցի մեր դերը։  ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում, պայմանագրի գոյության ավելի քան երեսուն տարվա ընթացքում մեզ հաջողվել է կանխել կամ մեղմել մի շարք ճգնաժամեր։ Իհարկե, շարունակում ենք առաջնահերթությունը տալ կանխարգելիչ, քաղաքական-դիվանագիտական մեթոդներին։ Ներկայումս մենք տեսնում ենք տարածաշրջանային կառույցների, զարգացող և միջին պետությունների՝ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում առաջատար դեր խաղալու հնարավորությունների մեծացում՝ հենվելով ՄԱԿ-ի համակարգի կուտակած փորձի և գործիքակազմի վրա: ️ ️ ՀԱՊԿ-ը բաց է փոխգործակցության այն երկրների և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր սկզբունքներն ու նպատակները»,- ընդգծել է նա։ՀԱՊԿ-ը շարունակում է ամրապնդել ռազմաքաղաքական կարևորագույն կառույցի իր դերը