Foto

Պարզունակ քաղաքական քայլ կամ հեռահար խորամանկ նպատակներ

Վաղ առավոտից տարբեր ԶԼՄ-ով  լուրեր են տարածվում, որ երեկ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ալիևին պատին է դեմ  տվել» և ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է։

ՔՊ վարչության նիստից ժամեր առաջ վարչապետ Փաշինյանը մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» ֆորումին, որտեղ նախ հայտարարեց, որ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» դրույթների մի մասը համաձայնեցված է Ադրբեջանի հետ, ապա առաջարկեց Բաքվին համաձայնեցված մասով պայմանագիր կնքել։

Սա իսկապես տարօրինակ էր, քանի որ ամիսներ առաջ, հենց Փաշինյանն էր ասում, որ պայմանագրի կնքման ձգձգումը պայմանավորված է նրանով, որ մանրամասն ուսումնասիրում են, բանակցում, ուզում են ոչ մի թերություն և բացթողում չլինի, բայց հիմա պատարաստ է հանպատրաստից պայմանագիր ստորագել։ Առնվազն անլուրջ է երկու պետությունների միջև միջպետական պայմանագիր կնքել, վավերացնել այն Սահմանադրական դատարում, Խորհրդարանում և մի քանի այլ դրույթ համաձայնեցնելուց հետո նորից նույնը կրկնել ու այդպես շարունակ։

Փաշինյանի առաջարկին Բաքվից պատասխանել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն․ «Հայ պաշտոնատար անձանց՝ խաղաղ համաձայնագրի նախագիծ ստորագրելու կոչերը, չհամաձայնեցված դրույթների բացառմամբ, և առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերով, անընդունելի են։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծը, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների դադարեցումն է, որոնք արձանագրված են. այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, դրանց թվում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակի հղում է անում Հայաստանի անկախության ակտին և կոչ է անում միավորվել Լեռնային Ղարաբաղին»։

 Հաջիզադեի խոսքից ակնհայտ է, որ Բաքվի՝ այս պահին ներկայացված պահանջը, նախապայմանը ՀՀ  նոր Սահմանդրության ընդունումն է, որտեղ պետք է հղում չլինի Անկախության հռչակագրին։ Փաշինյանը չի ցանկանում միչև նոր խորհրդարանական ընտրությունները Բաքվի այս պահանջը կատարել և փորձում է, թեկուզ պարզամիտ քաղաքական գորչի տպավորություն թողնելով, հասնել ինչ-որ փաստաթղթի ստորագրության, որը որևէ կողմի համար, որևէ արժեք չի ունենա։ Այս պահին կնքվածը «կվաճառի» իր ընտրազանգվածին, իսկ Ադրբնեջանին և Թուրքիային էլ կշարունակի անհանգստացնել իր պաշտոնավարման խնդով: Ուստի՝ պետք է աջակցեն նրա հաղթանակին։

Տրաբանական հարց է ծագում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում, որ Ադրբեջանի հետ բանակցություններում հաջողում է, երբ Բաքվից օր օրի նոր նախապայմաններ են առաջ քաշվում և հիշեցվում բանավոր ու գրավոր տարբեր պայմանավորվածությունների մասին։

ՔՊ-ականները,  հավանաբար, հասկանում են, որ  Փաշինյանն իրենց հետ ազնիվ չէ, ուստի պետք է գիտակցել, որ նա ազնիվ չի գտնվի նաև մի շարք այլ հարցերում, ինչը մի քանի անգամ արդեն երևացել է։ Գուցե նաև հասունանա արդար ցասման, ինչպես նաև ընդդության այսպես կոչված իմպիչմենթի գործընթացը սկսելու պահերը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան