Foto

ԿԽՄԿ-ն շարունակում է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության ուղիներ որոնել. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարում ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում լրագրողներին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու խնդրին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում 33 տարի գործելուց հետո այս տարվա սեպտեմբերին փակեց իր ներկայացուցչությունը և հեռացավ երկրից։

«Եթե խոսում ենք այնտեղ պահվող մարդկանց մասին, վերջին տեսակցությունը եղել է հունիս ամսին, որից հետո հնարավորություն չենք ունեցել տեսակցել անձանց, հետևաբար տեղյակ չենք նրանց որպիսությունից և այն հարցերից, որոնց մասին սովորաբար տեղեկություն ենք ստացել այցելությունների արդյունքում։ Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով՝ այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանը առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով մեր կազմակերպությունը զբաղվել է Ադրբեջանում։ Նման դեպքերը մեր պրակտիկայում հազվադեպ են, բայց մեր կազմակերպությունը չի դադարում տվյալ երկրի իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել՝ ի շահ մեր մարդասիրական աշխատանքի և ի շահ այն մարդկանց, ում պաշտպանության կարիքը դեռևս կա»,- նշեց Զառա Ամատունին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ կապված հանգամանքները չեն հանրայնացվում, քանի որ այդ աշխատանքի զգալի մասն իրականացվում է կոնֆիդենցիալ ձևաչափով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։