Մեր մրցակցային առավելություններից մեկն էլ հետևյալն է, որ մենք մեծամիտ չենք, բացարձակ: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Մենք՝ ինքներս, գիտակցում ենք, որ անընդհատ պետք է սովորենք: Մենք կարդում ենք, մենք զբաղվում ենք և այսպես շարունակ»,-նշել է նախաձեռնության ղեկավարը:
Սարգսյանը նկատել է՝ երբ 2024 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեության մեկնարկը, անմիջապես մեկ շաբաթ հետո դրա տակ որոշակի կուտակած աշխատանք ուներ:
«Կառավարությանը սկսեցինք տարբեր ոլորտների բարելավման նպատակով առաջարկներ ուղարկել: Բայց գիտակցելով, որ մենք ամենախելոքն ու ամենաաշխատասերը, ամենահայրենասերը չենք, կազմակերպեցինք «Ապագայի ճարտարապետներ» դրամաշնորհային մրցույթ»,-ասել է Սարգսյանը:
Ավելին՝ տեսանյութում։









