Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է․
«Դատարանն այսօր վերացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը, կիրառեց վարչական հսկողություն և գրավ:
Ես վստահ եմ, որ այս որոշումը հանրային ճնշման հետևանք է, և շատ եմ կարևորում դա։ Անարդարության դեմ բարձրացրած ձայնը, դա արդարության ձայնն է, և ես բազմիցս եմ ասել, որ եթե գործում կա ընտրովի արդարադատություն, անհամաչափ պատժի կիրառում, անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ ազատազրկումը հետևանք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է քաղաքական դրդապատճառների հետ, հստակորեն կարող է ձևակերպել, որ անձը ենթարկվում է քաղաղական հետապնդման։ Ուստի, այն բանավեճը, որը ծավալել էին իշխանամերձ շրջանակները, մի քանի օր առաջ կալանքը 3 ամսով երկարաձգելու որոշումը պաշտպանելով, լիովին անտեղի էր։
Մի՛ փորձեք արդարացնել ակնհայտ անարդարությունը, իսկ կանանց կոչ եմ անում լինել սոլիդար, և արձագանքել բոլոր տեսակի անարդարություններին»։









