«Հրապարակ» թերթը գրում է ․Երեկ իշխանականները մեծ հրճվանքով տարածում էին «եպիսկոպոսաց հայտարարությունը»՝ գուժելով Վեհափառի կաթողիկոսության «վախճանը»։ 9 եպիսկոպոսի ստորագրությամբ նրանք դատապարտում էին Գարեգին Բ-ին` Արշակ սրբազանի «սրբապիղծ» արարքը կոծկելու համար։
Գրության տակ 13 անունից կազմված ցանկ էր, սակայն ստորագրել է 9 հոգեւորական։ Ստորագրողների թվում են` ՀԱԵ ԱՄՆ թեմի առաջնորդ Հովնան սրբազանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան Ժամկոչյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը եւ Մայր Աթոռի տեսուչ Արտակ սրբազանը։ Երկու անձի՝ Հովնան եւ Սիոն արքեպիսկոպոսների ստորագրության դիմաց գրված է՝ «Ի. Տ.», այսինքն՝ «ի տեղի», ինչը նշանակում է «տեղը, փոխարեն», այսինքն՝ այլ անձինք են ստորագրել։ Ստորագրածներից ոմանք իրենց վարքով ու կենսագրությամբ խոցելի են, իսկ Առաքել Քյարամյանի զավակի մասին ողջ աշխարհը գիտի՝ նա Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28 11․ 25 թ









