«Հրապարակ» թերթը գրում է ․ Մինչ ընդդիմադիր դաշտում միսկրծոցին նոր թափ է հավաքում, ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ՔՊ-ականների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Շաբաթներ առաջ ձեւավորվել է ՔՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է՝ մինչեւ տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։ Ի դեպ, ՔՊ ակտիվի կարծիքով, շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ՔՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի՝ քարոզչության գծով տեղակալ, որը, պատկերավոր ասած, համակարգելու է ոչ միայն ՔՊ-ի քարոզչական բլոկը, այլեւ մեդիատեռոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։ Ինքը՝ Ալեքսանյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվ է մտնում եւ ՔՊ-ի քարոզչությունն է իրականացնում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28 11․ 25 թ









