Foto

Մի հատ բարև տուր, այ զոմբի, տո դուք նախկիններից բեթար եք. սևազգեստ մայրերը՝ Պապոյանին

Կառավարության դիմաց այսօր կրկին ակցիա էին իրականացնում ոչ պատերազմական պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը։

Նրանց վրդովեցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի անհաղորդ անցնելւ իրենց կողքով։

«Մի հատ բարև գոնե տվեք, մինչև էդ պաշտոնին նստելը դուք մեր գործերից հետաքրքրվում էիք։ Խորհրդարանում նստած դատախազին հարցեր էինք տալիս,, բա հիմա չեք հարցնում՝ ինչ եղավ; Զոմբիներ են»,-ասաց կանացից մեկը։

Մյուսն էլ հավելեց, թե՝ «Զոմբիներ չեն, ողորմելի է, աթոռ է գտել, աթոռի մեռած են, փողի սատկած են, սրանք նրանց գերազանցեցին, «նախկինները, նախկինները», տո դուք նաախկիններից բեթար են, եռակի, քառակի»,-ասաց կանանցից մեկը։